Jump to content

Էջմիածնի գինու գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էջմիածնի Գինու գործարան, գինեգործական ձեռնարկություն Էջմիածին քաղաքում։ Հիմնադրվել է 1928 թվականին։

Ունի խաղողի սկզբնական վերամշակման, գինենյութի մշակման (մառանների տարողությունը 200 հազար դկլ), մեխանիկական, տակառագործական, լվացման և այլ արտադրամասեր, որտեղ աշխատատար պրոցեսները հիմնականում ավտոմատացված են։ Որպես հումք օգտագործում է Ոսկեհատ, Գառան դմակ, ճիլար և այլ փոփոխակներ։ Արտադրամասեր ունի Արշալույս, Աղավնատուն, Այգեշատ գյուղերում, 4-րդ և Թաիրովի անվան պետական տնտեսություններում, կառուցվում է Ջրառատի լցման կայանը։ Տարեկան վերամշակում է մինչև 15 հազար տոնա խաղող։ Արտադրվող տեսակավոր «Այգեշատ», «Էջմիածին», լիկյորային «Տոբելյանական», քաղցրահամ «Պորտվեյն» և սեղանի դառը գինիները աչքի են ընկնում նուրբ երանգներով և ունեն մեծ պահանջարկ։ Արտադրանքն առաքվում է ԽՍՀՄ բազմաթիվ վայրեր, նաև արտասահման։ Տարբեր գինետեսակներ միջազգային մրցույթներում (1955 և 1957 թվականին՝ Լյուբլյանա, 1958 թվականին՝ Մոսկվա, 1960 և 1964 թվականին՝ Բուդապեշտ, 1965 թվականին՝ Թբիլիսի, 1966 թվական֊ին՝ Սոֆիա, 1970 թվականին՝ Յալթա և այլն) արժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73